Անցած մրցաշրջանում անհավանական հաջողություններից հետո Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն մնաց ակումբում, բայց ամեն ինչ գնում է նրան, որ նա շատ շուտով կփակի իր կարիերայի այս էջը։
Ինչպես հայտնում է Eurosport-ը, Խաբի Ալոնսոն վերջնականապես որոշել է, որ այս մրցաշրջանից հետո կլքի Լևերկուզենը։ Իսպանացի մարզիչը նպատակ ունի «Բայերից» հետո դառնալ Մադրիդի «Ռեալի» կամ «Բավարիայի» գլխավոր մարզիչ։
Խաբի Ալոնսոյի պայմանագիրը նախատեսված է մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը, սակայն ակումբը պատրաստ է հանդիպման գնալ գլխավոր մարզչին և բաց թողնել նրան։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կարլո Անչելոտիի հեռանալու դեպքում Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնելու ֆավորիտը Խաբի Ալոնսոն է։