Ազգերի լիգայի խաղարկության 5-րդ տուրի Ֆարերյան կղզիների դեմ հանդիպումը կարող է հոբելյանական դառնալ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանի համար։
Ֆարերյան կղզիների դեմ խաղում խաղադաշտ դուրս գալու դեպքում Վարազդատ Հարոյանը եռակի հոբելյան կնշի։
Հարոյանը հավաքականում պաշտոնական հանդիպումների թիվը կանցկացնի 60-ի, 30-րդ անգամ թիմակիցներին դուրս կբերի խաղադաշտ ավագի թևկապով և Ազգերի լիգայում կանցկացնի 20-րդ հանդիպումը։
Վերջին ցուցանիշով Հարոյանը ռեկորդակիր է հավաքականի ֆուտբոլիստների մեջ։