Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, Անսու Ֆատին ազդրի վնասվածք է ստացել այսօրվա մարզման ժամանակ։
Ֆատիի վերականգնման ժամանակը կտևի մոտ 4 շաբաթ։ Բայց կախված վերականգնողական գործընթացից՝ այս ժամանակահատվածը կարող է ավելանալ։
Վերջին երեք տարիների ընթացքում այս վնասվածքն արդեն 9-րդն էր ֆուտբոլիստի համար։ Ընդհանուր առմամբ, 22-ամյա ֆուտբոլիստն իր կարիերայում արդեն 13 վնասվածք է ստացել։
Այս մրցաշրջանում Ֆատին խաղադաշտ է դուրս եկել 7 անգամ։