Հայաստանի ազգային հավաքականի և «Ալ-Ֆատեհի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը ՈւԵՖԱ-ին տված բացառիկ հարցազրույցի ընթացքում պատմել է, թե ինչպես է սկսել սիրել ֆուտբոլը, ու ով է եղել իր մանկության ֆուտբոլային կուռքը։
«Մանկությունս Արգենտինայում շատ հաճելի էր։ Ես ապրում էի այգու տարածքի հարևանությամբ՝ մի վայրում, որտեղ սկիզբ է առել իմ սերը ֆուտբոլի նկատմամբ։ Ես բախտ եմ ունեցել մեծանալ այն ժամանակ, երբ Խուան Ռոման Ռիկելմեն համաշխարհային աստղ էր։ Ինձ շատերն են ասել, որ նրան նման եմ խաղում։ Կարծում եմ՝ դա մանկուց նրա մասնակցությամբ շատ հանդիպումներ դիտելու հետևանքն է։ Ես սիրում եմ գոլային փոխանցումներ կատարել և իմ ուժեղ կողմերից մեկը տուգանային հրապարակի սահմաններից դուրս կատարած հարվածներն են։
Նշենք, որ Սելարայանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։