«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը արտասվել է Լա լիգայի 13-րդ տուրի «Ռեալ Սոսյեդադի» դեմ հանդիպման (0:1) ընդմիջմանը։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ հոլանդացի ֆուտբոլիստն առաջին խաղակեսում հարված է ստացել ոտքին և մտավախություն է ունեցել, որ կրկին լուրջ վնասվածք է ստացել, քանի որ նախկինում բաց էր թողել մրցաշրջանի մեկնարկը և 5 ամսից ավելի չէր խաղացել:
Կիսապաշտպանը փոխարինվել է ընդմիջմանը։ Ավելի ուշ պարզվել է, որ դե Յոնգը խուսափել է լուրջ վնասվածքից։ Բացի այդ, ֆուտբոլիստը միացել է Նիդերլանդների հավաքականին, որի կազմում 14 ամիս չէր խաղացել։
Ֆրենկին կատալոնական ակումբում հանդես է գալիս 2019 թվականից։ Այս ընթացքում խաղացողը բոլոր մրցաշարերում հասցրել է անցկացնել 220 հանդիպում՝ դառնալով 17 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ: