Գերմանացի մասնագետ Թոմաս Տուխելը քննադատության է ենթարկվել անգլիական Պրեմիեր լիգայի ակումբների կողմից, քանի որ անգլիացի ֆուտբոլիստները զանգվածային կերպով հրաժարվում են միանալ ազգային թիմին Ազգերի լիգայի՝ նոյեմբերին կայանալիք հանդիպումների համար։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Աղբյուրի համաձայն, չնայած այն հանգամանքին, որ պաշտոնապես «երեք առյուծների» շատ առաջատարներ իրենց ակումբներում թեթև վնասվածքներ են ստացել, Պրեմիեր լիգայի մի քանի ակումբների ինսայդերներ խաղացողների՝ հավաքակինչ չմիանալու որոշման իրական պատճառ են նշում Տուխելի՝ ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում աշխատանքի մեկնարկի ձգձգումը։ Հաղորդվում է, որ շատ խաղացողներ չեն ցանկանում ժամանակ վատնել ու խաղալ ժամանակավոր մարզիչ Լի Կարսլիի գլխավորությամբ:
Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի խմբային փուլի եզրափակիչ հանդիպումներում երեք առյուծները կխաղան Հունաստանի (նոյեմբերի 14) և Իռլանդիայի (նոյեմբերի 17) ազգային հավաքականների հետ։
Տուխելը Անգլիայի հավաքականում աշխատանքի կանցնի 2025 թվականի հունվարի 1-ից։ Նրա աշխատանքային պայմանագիրը Անգլիայի հավաքականի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի աշխարհի առաջնությունը։