«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը աջ կոճի վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել 2-ից 3 շաբաթով։ Այս մասին հայտնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։
17-ամյա խաղացողը է վնասվածքը ստացել է Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի 4-րդ տուրի սերբական «Ցրվենա Զվեզդայի» դեմ խաղում (2։5)։
Ընթացիկ մրցաշրջանում Լամինը մասնակցել է կատալոնական ակումբի 16 հանդիպման, որոնցում դարձել է 6 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
17-ամյա խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 150 միլիոն եվրո։