Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը Ազգերի լիգայի` նոյեմբերին կայանալիք հանդիպումներից առաջ փոփոխություն է կատարել թիմի կազմում։
Ինչպես տեղեկացնում է ֆրանսիական թիմի մամուլի ծառայությունը, «Չելսիի» պաշտպան Ուեսլի Ֆոֆանայի փոխարեն, որը ծնկի հատվածում ցավեր է զգացել, հավաքական է հրավիրվել «Ինտերի» պաշտպան Բենջամին Պավարը։
Նոյեմբերի 14-ին Ֆրանսիայի հավաքականը կխաղա Իսրայելի, իսկ նոյեմբերի 17-ին կհանդիպի Իտալիայի հետ։