«Բարսելոնայի» եզրային Ռաֆինյան սոցցանցերում ծաղրել է թիմակից Ռոբերտ Լևանդովսկուն, որը Իսպանիայի Լա լիգայի 13-րդ տուրի «Ռեալ Սոսյեդադ»-«Բարսելոնա» խաղում գոլի հեղինակ էր դարձել, սակայն վերջինս չեղարկվել էր խաղից դուրս վիճակի պատճառով:
Ռաֆինյան դրվագի հետ կապված լայն տարածում գտած հումորային լուսանկարը հրապարակել է իր էջում:
Հիշեցնենք, որ կատալոնացիները նվազագույն հաշվով պարտություն են կրել: «Բարսելոնան» ավարտել է 4 խաղերից բաղկացած հաղթական շարքը Իսպանիայի առաջնությունում, սակայն շարունակում է գլխավորել Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը: