Երեկ՝ նոյեմբերի 10-ին, կայացել է Իսպանիայի Լա լիգայի 13-րդ տուրի «Ռեալ Սոսյեդադ»-«Բարսելոնա» հանդիպումը։ 13-րդ րոպեին կատալոնական թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին դարձել է գոլի հեղինակ, որը, սակայն, չեղարկվել է խաղից դուրս վիճակի պատճառով։ Դրվագը լայն հակասությունների տեղիք է տվել, այդ թվում՝ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկի շրջանում:
Ավելի ուշ հայտնի երկրպագուներից Բոբի Ադմիրին «X» սոցիալական ցանցում հրապարակել է Լևանդովսկու ոտքի հստակ կադրը փոխանցման պահին։ Մանրամասն վերլուծությունից երևում է, որ լեհ ֆուտոլիստի ոտքի թաթն ավելի առաջ է մրցակցի պաշտպան Նայեֆ Ագերի ոտքի թաթից:
Որոշ լրատվամիջոցներ այս լուսանկարը տարածել են վերնագրերով, թե մրցավարները VAR համակարգով զննելիս՝ խաղացողների ոտքերը խառնել են՝ զրկելով «Բարսելոնային» գոլից։ Մյուսները գրում են, որ մրցավարները ճիշտ որոշում են կայացրել։
«Բարսելոնան» ընդհատել չորս խաղերից բաղկացած հաղթական շարքն Իսպանիայի առաջնությունում, սակայն շարունակում է գլխավորել Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը՝ 6 միավորով գերազանցելով երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալին»: