Fastex Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Նոան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում ուժերը չափեց «Ալաշկերտի» հետ։
Խաղն ավարտվեց Ռուի Մոտայի գլխավորած թիմի հաղթանակով՝ 4:0: «Նոայի» կազմում գոլով աչքի ընկան Հովհաննես Համբարձումյանը, Իմրան Ուլադ Օմարը, Գրենիկ Պետրոսյանը և Մաթեուս Այասը։
«Ալաշկերտից» հեռացվեցին Բենիկ Հովհաննիսյանը (վտանգավոր խաղ) և Արմեն Մանուչարյանը (մրցավարի հանդեպ կոշտ խոսքեր):
Մրցաշարային աղյուսակն այս խաղից հետո․