Սաուդյան Արաբիայի առաջնությունը դեռ փորձում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորին, հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ Սաուդյան Արաբիայում ցանկանում են, որ 24-ամյա ֆուտբոլիստը խաղա տեղի առաջնությունում և փոխարինի «Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարին, որը Պրոֆեսիոնալ լիգայում հանդես գալու տարիներին չէր կարողացել խաղադաշտում ցուցադրել իր աստղային կարգավիճակը՝ ստացած վնասվածքների պատճառով։ Արդյունքում «Ալ-Հիլալը» դիտարկում է Նեյմարի հետ պայմանագիրը վաղաժամ խզելու տարբերակը։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Սաուդյան Արաբիան պատրաստ է Վինիսիուսին դարձնել աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։