Fastex Պրեմիեր Լիգայի 2024/25թթ․ մրցաշրջանի 16-րդ տուրում կայացավ արարատյան դերբին՝ «Արարատը» ընդունել էր «Արարատ-Արմենիային»։
Ամբողջ հանդիպման ընթացքում երկու թիմերն փորձեցին, բայց չկարողացան բացել հանդիպման հաշիվը։ Խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0։0 հաշվով։
Այս ոչ-ոքիից հետո «Արարատ-Արմենիան» վաստակած միավորների քանակը հասցրեց 31-ի և հավասարվեց 2-րդ հորիզոնականում գտնվող «Փյունիկին»։ «Արարատը» 14 միավորով 7-րդն է։
Մրցաշարային աղյուսակը՝ ստորև․