Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Էդեր Միլիտաոն խոսել է Լա լիգայի 12-րդ տուրի «Օսասունայի» դեմ խաղում ստացած վանսվածքի մասին (4:0):
«Շնորհակալություն բոլորին ուղերձների, աջակցության և մտահոգության համար։ Սա պարզապես հաղթանակի հերթական պայքարն է, և ես արդեն ծանոթ եմ այս ճանապարհին: Հանձնվելը իմ պատմության մաս չէ»,- սոցցանցերում գրել է 26-ամյա ֆուտբոլիստը։
Նշենք, որ բրազիլացի պաշտպանի մոտ ախտորոշվել է ծնկի խաչաձև կապանների ամբողջական պատռվածք, ամենայն հավանականությամբ Միլիտաոն ընթացիկ մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գա։