Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը հայտնել է , որ իր թիմն այժմ ՌՊԼ-ում բացի իրենցից մրցակիցներ չունի։
«Մենք մեզնից բացի մրցակիցներ չունենք։ Ընդհանրապես, տարբերություն չկա՝ «Զենիթ», «Սպարտակ», թե «Կրասնոդար»։ Մրցաշարային աղյուսակին կնայենք մայիսին, հիմա սա քննարկելն իմաստ չունի։ Կարծում եմ, որ առաջին հերթին պետք է ինքդ քեզ հաղթես քո գլխում։ Հաղթահարեք ձեր արգելքները, սկզբունքները, կարծրատիպերը»,- ասել է Թիկնիզյանը «Чемпионат»-ի հետ զրույցում։
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում կայացած 15 տուրերից հետո «երկաթուղայինները» 34 միավորով 2-րդն են։
Մրցաշարային աղյուսակը՝ ստորև․