Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն տարօրինակ կերպով է արձագանքել երեկ՝ նոյեմբերի 9-ին, Լա Լիգայի 12-րդ տուրի «Օսասունայի» դեմ խաղում (4:0) Վինիսիուս Ժունիորի հեթ-տրիկին։
Երբ բրազիլացին խփեց իր երրորդ գոլը հանդիպման ընթացքում, ֆրանսիացին կանգ առավ, իսկ մնացած թիմակիցները շտապեցին շնորհավորել Վինիսիուսին:
Սոցիալական ցանցերում այս պահն անմիջապես երկրպագուների շրջանում խոսակցությունների տեղիք տվեց Մբապեի՝ թիմակիցների հետ լարված հարաբերությունների մասին։ Հատկանշական է, որ «Օսասունայի» դեմ խաղում ֆրանսիացին անընդհատ իր վրա էր վերցնում խաղը և գործնականում փոխանցում չէր կատարում գործընկերներին, սակայն այդպես էլ չկարողացավ գոլ խփել։
Նախկինում տարբեր լրատվամիջոցներ գրում էին, որ Մբապեն դժգոհ է ակումբում իր դիրքից և կարգավիճակից, քանի որ սպասում էր, որ իրեն կվերաբերվեն որպես գլխավոր աստղի, սակայն դա տեղի չիունեցավ։