Իսպանիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին պատասխանել է այն հարցին, թե արդյոք մտավախություն ունե՞ր 2024 թվականի «Ոսկե գնդակի» քվեարկությունում չհաղթելու:
«Ոչ, ես պարտվելու վախ չունեի: Իհարկե, անհատական տիտղոստ դրական հույզեր է պարգևում: Այնուամենայնիվ, կարիք չկա տխրելու, եթե անհատական մրցանակ չես ստանում, քանի որ դա քո որոշումը չէ, այլ քվեարկության արդյունքը։
Մարդկային բնույթն է սեփական աշխատանքի համար գնահատանք ու ճանաչում փնտրելը, բայց այդ ճանաչումը պետք է նախ ինքդ քեզնից գա: Ես անում եմ իմ աշխատանքը, գնահատում եմ առաջընթացն ու արդյունքները և կարող եմ հպարտանալ ձեռք բերածով»,- Ռոդրիի խոսքերն է մեջբերում «Marca»-ն՝ վկայակոչելով France Football-ը: