Գերմանացի պաշտպան Մատս Հումելսը կարող է հեռանալ «Ռոմայից»: 35-ամյա ֆուտբոլիստը հռոմեական ակումբին է միացել սեպտեմբերին, սակայն խաղային պրակտիկա չի ստանում։
Ինչպես հայտնում է Corriere dello Sport-ը, գերմանացին լրջորեն մտածում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ թիմը փոխելու մասին։
Մատսի ծառայություններով հետաքրքրված են Բունդեսլիգայի մի քանի ակումբներ։ Հումելսի աշխատանքային պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչև հաջորդ տարվա կեսերը։
Պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է հինգ միլիոն եվրո։ Իտալիայի առաջնության 11 տուրից հետո «Ռոման» վաստակել է 13 միավոր։