Տեղեկություններ են հայտնվել «Բայերի» իսպանացի պաշտպան Ալեխանդրո Գրիմալդոյի ապագայի մասին։
Ինչպես հայտնում է EL Nacional-ը, 29-ամյա իսպանացի ֆուտբոլիստը ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա», որտեղից հեռացել է 2016 թվականին: Գրիմալդոն կատալոնական ակումբի սան է։
Պաշտպանը «Բայերում» հանդես է գալիս 2023 թվականի ամառվանից։ Այս ընթացքում նա մասնակցել է 67 խաղի՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, որոնցում դարձել է 14 գոլի և 24 գոլային փոխանցման հեղինակ։
Նշենք, որ Գրիմալդոն ոչ մի հանդիպում չի անցկացրել «Բարսելոնայի» հիմնական կազմում։ Իսպանացու աշխատանքային պայմանագիրը «Բայերի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։