Թուրքական «Ֆեներբախչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ցանկանում է վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա, հայտնում է The Guardian-ը։
Աղբյուրի համաձայն՝ պորտուգալացին ցանկանում է ստանձնել «Նյուքասլի» գլխավոր մարզչի պաշտոնը Էդդի Հաուի հնարավոր հեռացման դեպքում։
Նշվում է, որ Մոուրինյուն «Նյուքասլը» համարում է լավագույն վայրը՝ Անգլիա աշխատանքի վերադառնալու համար։ 61-ամյա մասնագետը միջնորդներին խնդրել է իրեն տեղյակ պահել «կաչաղակների» ճամբարում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Ժոզեն նաև կապ է պահպանում անգլիական ակումբի խորհրդի նախագահ Յասեր Ալ-Ռումայյանի հետ։
Ընդգծվում է, որ ներկայումս «Նյուքասլի» գլխավոր մարզիչ Էդի Հոուն մտադիր չէ հեռանալ իր պաշտոնից։ Պրեմիեր լիգայի 10 տուրից հետո նրա գլխավորախ ակումբը վաստակել է 15 միավոր և զբաղեցնում են 11-րդ տեղը։