Fichajes պարբերականի հաղորդմամբ՝ «Լիվերպուլը» պատրաստում է իր առաջին տրանսֆերային առաջարկը Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի կիսապաշտպան Օրելիեն Չուամենիի համար։
Սպասվում է, որ մերսիսայդցիները սկզբից Չուամենիի համար կառաջարկեն 60 միլիոն եվրո: Ամենայն հավանականությամբ, «Ռեալին» չի գոհացնի այս առաջարկը։
Հարկ է նշել, որ հեղինակավոր Transfermarkt պորտալը 24-ամյա խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 100 միլիոն եվրո։
Նշենք, որ Չուամենին «Ռեալում» հանդես է գալիս 2022 թվականի ամառանից՝ «Մոնակոյից» տեղափոխվելուց հետո։ Այս ընթացքում կիսապաշտպանը «արքայական» ակումբի կամզում 103 պաշտոնական հանդիպում է անցկացրել՝ դառնալով 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։