Թուրքական «Գալաթասարայի» և Նիգերիայի ազգային հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենը Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկության Լիգայի փուլում «Տոտենհեմի» նկատմամբ (3:2) տարած հաղթանակից հետո խոսել է իր ապագայի մասին։
«Ես չեմ հեռանա հունվարին, կմնամ «Գալաթասարայում» մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Չգիտեմ, թե դրանից հետո «Գալաթասարայն» ու «Նապոլին» ինչ կորոշեն, սակայն ինձ մոտ գալու դեպքում մեծ սիրով ես բանակցություններ կվարեմ նրանց հետ։
«Գալաթասարայը» լավ ակումբ է, որն ինձ դուր է գալիս։ Ես այստեղ ինձ երջանիկ եմ զգում»,- Օսիմհենի խոսքն է մեջբերում լրագրող Յաժիս Սուբունկօղլուն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ թուրքական ակումբը պատրաստվում է գնել նիգերիացու տրանսֆերային իրավունքները։