«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը կեղծ է անվանել այն տեղեկությունը, թե իբր տրիբունայում գտնվող երկրպագուն ձեռքսեղմման ժամանակ իր մատից գողացել է մատանին, հայտնում է բրազիլական O Dia պարբերականը:
Ավելի վաղ Sport.es-ը տեղեկություն էր տարածել, թե ֆուտբոլիստը զրկվել է մոտ 15 հազար դոլար արժողությամբ զարդից՝ երկրպագուի հետ ձեռքով բարևելուց հետո։ Սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութերում երևում է, որ բրազիլացին երկրագուի հետ շփվելուց հետո ստուգում է իր մատները, կարծես թե ինչ-որ բան է կորցրել։
«Դուք, ժողովուրդ, գնալով խելագարվում եք։ Միայն այս շաբաթ երեք կեղծ լուր է եղել։ Այդպիսի մեծ լսարան ունեցող պարբերականը սուտ է տարածում։ Այս ամենը դժվարացնում է ամեն ինչ․․․ Ցավալի է, որ Բրազիլիայում ինձ հետ այդպես են վարվում»,- գրել է մարզիկը Fanatico Por Futebol էջի մեկնաբանություններում։ Գրառումը, ինչին Նեյմարն արձագանքել է, հեռացվել է պարբերականից։
Նշենք, որ Նեյմարը կրկին ապաքինվում է վնասվածքից։ Կան շշուկներ, ըստ որի, Նեյմարը հունվարին վերադառնալու է Բրազիլիա՝ պայմանագիր կնքելու տեղի ակումբներից մեկի հետ։