Անգլիական «Տոտենհեմը» լրջորեն հետաքրքրված է հոլանդացի կիսապաշտպան Տիջանի Ռեյնդերսի ծառայություններով, ով վերջին շրջանում մեծ հաջողություններ է գրանցում «Միլանի» մարզաշապիկով:
Ռեյնդերսը ակումբում հանդես է գալիս 2023 թվականից։ Օրերս նա գոլ խփեց Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղում:
Այժմ «Տոտենհեմը» ցանկանում է ձեռք բերել նրան հունվարին և պատրաստ է մեծ գումար վճարել։
Ճիշտ է, դժվար է հավատալ, որ «Միլանը» կբաժանվի նման ֆուտբոլիստից մրցաշրջանի կեսին, սակայն, ինչպես պարզաբանում է pianetamilan.it-ը, իսկապես մեծ առաջարկի դեպքում դա տեղի կունենա՝ չնայած Ռեյնդերսի՝ միլանյան ակումբում մնալու ցանկությանը։