Նոյեմբերին Ֆրանսիայի հավաքականն Ազգերի լիգայի երկու հանդիպում կանցկացնի՝ Իսրայելի և Իտալիայի ընտրանիների հետ։
Թիմի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հանդիպումներին չի հրավիրել Մադրիդի «Ռեալի» աստղ Կիլիան Մբապեին։
Մարզչի խոսքով, նա այս որոշումը կայացրել է Մբապեի հետ խոսելուց հետո։
«Ես դա քննարկել եմ Կիլիանի հետ և որոշում կայացրել։ Այսպես ավելի լավ կլինի… Մբապեն ցանկանում էր գալ։ Մենք ոչ մի խնդիր չունենք»,- Դեշամի խոսքը մեջբերում է Ֆաբրիցիո Ռոմանոն։