«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահի ապագան շարունակում է քննարկվել՝ կապված նրա պայմանագրի ժամկետի ավարտի հետ:
Ինչպես հայտնում է TEAMtalk-ը, «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան լրջորեն մտածում է Սալահի հետ պայմանագիր կնքելու մասին։ Միևնույն ժամանակ, աղբյուրը նշում է, որ Սալահի հետ գործարքը թանկ կարժենա կատալոնական ակումբի համար, թեև եգիպտացին կարող է ժամանել ազատ գործակալի կարգավիճակով։
Նշվում է, որ 32-ամյա խաղացողը իր նոր ակումբում ցանկանում է տարեկան վաստակել 15 միլիոն եվրո: Առաջիկա ամիսներին «Բարսելոնան» պետք է որոշում կայացնի Սալահի վերաբերյալ, որի պայմանագրի ժամկետը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։