ՀՊԼ 4-րդ տուրից հետաձգված խաղում «Փյունիկն» այսօր Շենգավիթում մրցել է «Գանձասարի» հետ և 5 անպատասխան գնդակ է ուղարկել կապանյան թիմի դարպասը:
Եղիշե Մելիքյանի թիմի կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Յուսուֆ Օտուբանջոն՝ աչքի ընկնելով խաղի 45+1-ին, 78-րդ և 85-րդ րոպեներին: Ընդ որում, առաջին գոլը նիգերիացի ֆուտբոլիստը հեղինակել է 11 մետրանոցից: «Փյունիկի» կազմում մինչ այդ հաշիվը բացել էր Ագդոն Մենեզեսը՝ խաղի արդեն 7-րդ րոպեին դառնալով գոլի հեղինակ, իսկ 46-րդ րոպեին էլ աչքի է ընկել Արտակ Գրիգորյանը:
Այս հաղթանակից հետո «Փյունիկը» 31 միավորով գտնվում է մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում, և մեկ միավորով է զիջում առաջատար «Ուրարտուին», որը մեկ խաղ ավելի է անցկացրել: «Գանձասարը», որը 12 խաղում դեռևս ոչ մի հաղթանակ չի տարել, 2 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Մրցաշարային աղյուսակն այս պահին․