«Բարսելոնայի» նախկին հարձակվող Թիերի Անրին Չեմպիոնների լիգայում Բելգրադի «Ցրվենա Զվեզդայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (5:2) խոսել է թիմի մասին։
«Չեմ կարծում, որ Ֆլիկը նոր դարաշրջան է սկսել… Չավին է այն սկսել: Ֆլիկը շարունակում է այն, ինչ սկսեց Չավին, որը հնարավորություն տվեց Կուբարսիին, Լամինին: Հենց Չավին խաղալու հնարավորություն տվեց շատ երիտասարդ խաղացողների»,- Թիերիի խոսքերն է մեջբերում Relevo պորտալը։
Հանս-Դիտեր Ֆլիկը «Բարսելոնան» գլխավորել է 2024 թվականին։ 12 տուրից հետո թիմը գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: