«Ցրևնա Զվեզդայի» սլովենացի կիսապաշտպան Տիմի Էլշնիկը Չեմպիոնների լիգայի՝ «Բարսելոնայի» հետ խաղում (2:5) կրած պարտությունից հետո կիսվել է տպավորություններով:
«Մենք կարող ենք շնորհավորել «Բարսային», քանի որ նրանք ունեն աշխարհի լավագույն խաղացողները: Մենք փորձում ենք մրցակցել, բայց գոնե կարելի է ասել, որ նրանց հետ խաղում ավելի շատ գոլեր խփեցինք, քան Մադրիդի «Ռեալը», — Էլշնիկի խոսքերն է մեջբերում իսպանացի լրագրող Միգել Բլասկեսը X սոցիալական ցանցում։
Հոկտեմբերի 26-ին Պրիմերայի 11-րդ տուրի խաղում Մադրիդի «Ռեալը» տանը 0։4 հաշվով պարտվեց «Բարսելոնային»։