«Մեծ սաղավարտի» 24-ակի հաղթող, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը ներկա է գտնվել ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2024/2025 մրցաշրջանի ընդհանուր փուլի 4-րդ տուրի հանդիպմանը, որում հանդիպել են «Ցրվենա Զվեզդան» և կատալոնական «Բարսելոնան»։
Ավելի վաղ Նովակ Ջոկովիչը հրաժարվել էր հանդես գալ ATP 2024 թվականի եզրափակիչ մրցաշարում։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա եզրափակչում թենիսիստը դարձել էր մրցաշարի չեմպիոն։ Եզրափակչում նա 6։3, 6։3 հաշվով հաղթել էր աշխարհի առաջին համար, իտալացի Յաննիկ Սիներին։
23 տարվա մեջ առաջին անգամ եզրափակիչ առաջնությունում մեծ եռյակից որևէ ներկայացուցիչ չի լինի։