«Վան»-«Արարատ» խաղին չարենցավանյան թիմը հյուրընկալել է Աբովյան համայնքի «Երեխաների աջակցության կենտրոն» ՀՈԱԿ-ի երեխաներին:
«Երեխաները մեծ ուրախությամբ դիտում և ոգևորությամբ երկրպագում էին մեր թիմին: Ի պատասխան ֆուտբոլիստներն իրենց երախտիքը արտահայտեցին՝ «Արարատի» դարպասը խփած չորս անպատասխան գնդակով և գեղեցիկ հաղթանակով, իսկ ակումբը՝ անակնկալ նվերներով», — ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:
«Երեխաների աջակցության կենտրոն» ՀՈԱԿ-ը աշխատում է մինչև 18 տարեկան երեխաների հետ՝ տրամադրելով սոցիալ-հոգեբանական աջակցություն, ապահովում է երեխաների զբաղվածությունը, ինչպես նաև կազմակերպում է տարաբնույթ միջոցառումներ: