Ֆրանսիացի նախկին հարձակվող Թիերի Անրին քննադատել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի խաղը և նրան օրինակ բերել «սերուցքայինների» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին:
«Կարծում եմ, որ թիմը հիասթափված է նրանից [Մբապեից], և ես կարող եմ դա հասկանալ, դա հեշտ չէ: Բելինգհեմը փորձում է անել այն, ինչ պետք է անի 9 համարը՝ Մբապեն: Նա կկատարելագործվի, քանի որ ավելի վատ լինել չի կարող: Մենք նրան չենք խնդրում Դիդյե Դրոգբայի պես պահել գնդակը, մենք չենք խնդրում, որ վերցնի գնդակը և հաղթի բոլորին, այլ խնդրում ենք, որ նա ցույց տա իրեն, երբ թիմը հարվածի տակ է»,- Անրիի խոսքերն է մեջբերում Marca-ն։ .
Հիշեցնենք, որ Մբապեն «Ռեալին» է միացել ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ։ 15 խաղում ֆրանսիացին կարողացել է խփել ութ գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։