Մյունխենի «Բավարիայի» երկրպագուն պորտուգալական «Բենֆիկայի» դեմ Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի չորրորդ տուրի հանդիպման ժամանակ ինքնազգացողության վատացման արդյունքում մահացել է, հայտնում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը։
Հանդիպումը տեղի է ունեցել չորեքշաբթի Գերմանիայում և ավարտվել 1։0 հաշվով՝ հօգուտ տանտերերի։ Ըստ ԶԼՄ-ների՝ «Բավարիայի» տարեց երկրպագուն խաղի սկզբում սրտի կաթված է ստացել: Բժիշկների թիմը նրան բուժօգնություն է ցուցաբերել տրիբունաներում, իսկ առաջին խաղակեսի միջնամասում տուժածը հոսպիտալացվել է։ Խաղի արդեն երրրորդ րոպեից, երբ տրիբունաներում հավաքված երկրպագուներն իմացել են կատարվածի մասին, հավաքել են բոլոր պաստառներն ու դրոշները՝ դադարելով ակտիվ աջակցություն ցուցաբերել իրենց թիմին:
«Եզրափակիչ սուլիչից մոտ մեկ ժամ անց տխուր լուր ստացանք, որ հիվանդանոցի ճանապարհին երկրպագու է մահացել։ «Բավարիան» սգում է մեր երկրպագուի մահն իր հարազատների հետ»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ։