Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի 3-րդ տուրի՝ «Չելսի»-«Նոա» խաղից առաջ անգլիական մամուլը ներկայացնում է լոնդոնցիների հնարավոր մեկնարկային կազմերը:
Standard.co/uk / 90min. «Չելսիի» հավանական մեկնարկային կազմը «Նոայի» դեմ խաղում (4-2-3-1) — Ֆիլիպ Յորգենսեն, Ռենատու Վեյգա, Աքսել Դիսասի, Բենուա Բադիաշիլե, Մարկ Կուկուրելյա, Կիրնան Դյուզբերի-Հալ, Էնցո Ֆերնանդես, Թայրիկ Ջորջ, Ժոաո Ֆելիքս, Միխայիլ Մուդրիկ, Քրիստոֆեր Նկունկու:
Հանդիպման հայտացուցակում չեն ընդգրկվել ֆրանսիացի պաշտպան Ուեսլի Ֆոֆանան, բելգիացի կիսապաշտպան Ռոմեո Լավիան, անգլիացի պաշտպան Բենջամին Չիլուելը: Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Քոլ Պալմերը, Օմարի Կելիմանն ու Ջեյդոն Սանչոն վնասվածքներ ունեն և բաց կթողնեն այսօրվա հանդիպումը:
«Նոայի» հավանական մեկնարկային կազմը «Չելսիի» դեմ խաղում (4-3-3) — Օգնեն Չանչարևիչ, Բրայան Մենդոզա, Գոնսալո Սիլվա, Սերգեյ Մուրադյան, Հովհաննես Համբարձումյան, Յան Էտեկի, Իմրան Օմար, Գուստավո Սանգարե, Հելդեր Ֆերեյրա, Գոնսալո Գրեգորիո, Վիրջիլ Պինսոն:
Հայկական թիմի կազմում հարցական է Արտակ Դաշյանի մասնակցությունն այսօրվա խաղին: