«Նոայի» պաշտպան և ավագ Հովհաննես Համբարձումյանը Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի 3-րդ տուրի՝ «Չելսիի» հետ այսօր կայանալիք խաղից առաջ մասնակցել է նախախաղային մամուլի ասուլիսին ու խոսել սպասելիքների մասին:
«Մրցելու ենք, թերևս, ամենաուժեղ թիմերից մեկի դեմ: Պատրաստվում ենք պայքարել լավ արդյունքի համար առաջինից մինչև վերջին րոպեն: Նշանակություն չունի՝ սկզբից եմ խաղում, թե փոխարինման եմ մտնում: Տրամադրությունը միշտ լավ է: Պատրաստ եմ 100 տոկոսով նվիրվել՝ թիմի լավ արդյունքի համար: Ձախ պաշտպանի դիրքում վերջին երկու խաղերում երևի տեսել եք՝ լավ եմ զգում ինձ: Մեծ տարբերություն չի զգացվում»,- ասել է Համբարձումյանը:
«Չելսի»-«Նոա» խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին: