Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում այսօր կայացել է «Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտայի մամուլի ասուլիսը:
Պորտուգալացի մասնագետին ի թիվս այլ թեմաների՝ հարց են ուղղել նաև հայկական ֆուտբոլում տիրող իրավիճակի մասին: Մասնավորապես, անգլիացի լրագրողը հետաքրքրվել է՝ պորտուգալացի մասնագետն ի՞նչ կարող է ասել Հայաստանի առաջնության վերջին խաղերի մասին, որոնք պարբերաբար ընդհատվում են երկրպագուների բողոքի ակցիաների պատճառով:
«Ինչպես գիտեք՝ ես կարճ ժամանակ է, ինչ հայկական ֆուտբոլում եմ: Իմ ամբողջ կենտրոնացումը բացառապես ակումբի վրա է: Մենք, իհարկե, աշխատում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ՝ փորձելով փոխանցել մեր գաղափարներն այն ամենի վերաբերյալ, ինչն ըստ մեզ բարելավման կարիք ունի: Չեմ կարող խոսել մյուսների փոխարեն: Այն ամենն, ինչ մենք անում ենք որպես ակումբ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային օգտակար լինելն է՝ հայկական ֆուտբոլն ավելի բարձր մակարդակի հասցնելու գործում: Սա այն է, ինչի շուրջ մենք աշխատում ենք, իսկ մնացածը քաղաքականություն է, որին մենք չենք խառնվում» ,- պատասխանել է Մոտան:
Հիշեցնենք՝ «Չելսի»-«Նոա» Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի հանդիպումը կկայանա վաղը նոյեբերի 7-ին, և կմեկնարկի ժամը 00:00-ին: