Չեմպիոնների լիգայի 2024/2025թթ․ խաղարկության Լիգայի փուլի 4-րդ տուրի շրջանակում այսօր «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունել էր «Արսենալին»։
Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում տանտերերը ստացան 11 մետրանոցի իրավունք, որն իրացրեց Չահլանօղլուն։ 1-0՝ առաջին խաղակեսից հետո։
Երկրորդ խաղակեսում՝ հանդիպման 62-րդ րոպեին խաղադաշտ դուրս եկավ Հենրիխ Մխիթարյանը։
Հանդիպման մնացած ժամանակահատվածում գոլեր չգրանցվեցին և միլանյան թիմը հաղթեց նվազագույն առավելությամբ։
ՉԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․