Չեմպիոնների լիգայի 2024/2025թթ․ խաղարկություն
Լիգայի փուլ, 4-րդ տուր
Մարզադաշտը՝ «Ռայկո Միտիչ» (Բելգրադ, Սերբիա)
Հանդիպման մրցավարը՝ Էսպեն Էսկոզ (Նորվեգիա)
Վերջ! Հանդիպումն ավարտված է։ «Բարսելոնան» հաղթում է արտագնա խաղում 5:2 հաշվով։
84՛ — Միլսոնը կրճատում է հաշվի տարբերությունը։ «Ցրվենա Զվեզդայի» ֆուտբոլիստը գեղեցիկ գոլի հեղինակ է դառնում։
77′ — Գոլ է խփում փոխարինման մտած Ֆերմինը։ Գոլ՝ 50-րդ պաշտոնական խաղում։
64՛ — Խախտում Պաու Կուբարսիի նկատմամբ։ Վերջինս ընկել է խոտածածկին։ Սպայիչը զգուշացվում է դեղին քարտով։
Hermano, el golpe que ha recibido Cubarsi 💀pic.twitter.com/IPiIAGkBoL
— GxlDeAdam (Fan) (@gxldeadam) November 6, 2024
55՛ — Րոպեներ անց Ռաֆինյան է դառնում գոլի հեղինակ։ Բրազիլացին «երկրորդ շնչառությունն է» ստացել «Բարսելոնայում»։
53′ — Ռոբերտ Լևանդովսկին դուբլ է ձևակերպում։ Հանդիպման մրցավարը VAR-ով ստուգումներ է կատարում։ Ամեն ինչ կարգին է, գոլը գրանցված է։
Ընդմիջում
42′ — «Բարսելոնան» կրկին առաջ է անցնում հաշվի մեջ։ Լևանդովսկին է գոլ խփում, գոլային փոխանցումը՝ Ռաֆինյայի։
27′ — Տանտերերի հարձակվող Սիլասը հավասարեցնում է հաշիվը։
13′ — Ինյիգո Մարտինես։ «Բարսելոնան» բացում է հանդիպման հաշիվը։ Ռաֆինյայի փոխանցումից հետո Մարտինեսը գլխի հարվածով գոլ է խփում։
4՛ — «Ցրվենա Զվեզդան» գրավում է «Բարսելոնայի» դարպասը, բայց խաղից դուրս իրավիճակից։
1՛ — Հանդիպումը մեկնարկած է:
Մեկնարկային կազմերը
«Ցրվենա Զվեզդա»՝ Իլիչ, Սպայիչ, Կրունիչ, Կանգա, Նդիայ, Սիլաս, Էլշնիկ, Ռոդիչ, Ջիգա, Մաքսիմովիչ, Սոլ Էն Ու
«Բարսելոնա»՝ Պենյա, Կուբարսի, Ինյիգո Մարտինես, Պեդրի, Լևանդովսկի, Ռաֆինյա, Կասադո, Յամալ, Դե Յոնգ, Կունդե, Մարտին
ՉԼ-ի մրցաշարային աղյուսակը