Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Հիլալը» մտադիր է խզել թիմի հարձակվող Նեյմարի պայմանագիրը, հաղորդում է UOL-ը։
Ասիայի Չեմպիոնների լիգայի շրջանակում «Ալ-Հիլալը» ջախջախել էր պարսկական «Էսթեղլալին» 3:0 հաշվով։ Նեյմարը դուրս էր եկել փոխարինման խաղի 58-րդ րոպեին, սակայն խաղավերջում ստիպված է եղել լքել այն՝ վնասվածքի պատճառով։
Ըստ աղբյուրի՝ սաուդյան ակումբի ղեկավարությունը պատրաստ է խզել բրազիլացու պայմանագիրը գալիք տարվա հունվարին։
Ֆուտբոլիստը մինչ ապաքինումը բաց էր թողել մոտ մեկ տարի խաչաձև կապանների վնասվածքի պատճառով։ 32-ամյա Նեյմարը, սաուդյան ակումբը լքելուց հետո, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի հայրենիքում։