«Սպորտինգի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը մեկնաբանել է իր թիմի սենսացիոն հաղթանակը Չեմպիոնների լիգայի «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում (4-1).
«Ավելի լավ բան հնարավոր չէ պատկերացնել: Այսօր իսկապես մեր բախտը բերեց, ինչը երբեմն պակասում էր։
Առաջին խաղակեսը բավականին բարդ էր մեզ համար. մենք չէինք տիրում գնդակին, և բոլորը նյարդերի վրա էին: Բայց հենց առաջին գոլը խփվեց ընդմիջումից առաջ, խաղն ավելի լավացավ։
Իհարկե, առանցքային պահեր էին երկրորդ խաղակեսի սկզբում երկու գոլերը. դրանք ամբողջովին փոխեցին հանդիպման ընթացքը: Մարզադաշտում մթնոլորտը զարմանալի էր: Ինձ թվում է, որ վիճակված էր, որ իմ հրաժեշտն այսպես պետք է կայանար»,- Ամորիմի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։