7.07.25
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Վերադարձիր ավելի ուժեղ, աստղային տղա. Ռուդիգերը աջակցել է վնասվածք ստացած Մուսիալային

    Ես շատ հազվադեպ եմ այսքան զայրացած լինում․ Կոմպանին՝ Մուսիալայի վնասվածքի մասին

    ՖԻՖԱ-ն 36 անգամ իջեցրել է Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի տոմսերի գները

    Լուիս Դիաս, թե՞ Ռեշֆորդ․ Բարսելոնան արդեն կատարել է իր ընտրությունը

    Երջանիկ ենք, բայց պետք է կենտրոնացած մնանք մինչև վերջ․ Խաբի Ալոնսո

    Մբապեն Բորուսիայի դեմ խաղից հետո երկար է մնացել մարզադաշտում. հայտնի է պատճառը

    Բրազիլական Պալմեյրասի սանը կարիերան կշարունակի Ալաշկերտում

    Բիստրովը խոսել է Սպերցյանի՝ Մանչեսթեր Յունայթեդ հնարավոր տեղափոխության մասին

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Հարլինգհեմի մրցաշար․ Խաչանովը կարիերայում երկրորդ անգամ հաղթեց Ջոկովիչին

      Բեռլինի մրցաշար. կանանց աշխարհի առաջին ռակետը պարտվեց կիսաեզրափակիչում

      Կրոսը ներկա է եղել Ռաֆայել Նադալի ակադեմիայի ավարտական ​​​​երեկույթին

      Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն Դեյվիսի գավաթին

      📸Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստները խաղադաշտում դիտել են Ռոլան Գարոսի եզրափակիչը

      Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոն

      Հայ պատանի թենիսիստը՝ միջազգային մրցաշարի հաղթող

      Հպարտանում ենք քեզնով․ Օբաման դիմել է Գաուֆին

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Ռազմիկ Եփրեմյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին՝ նվաճելով բրոնզե մեդալ

        Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սարգիս Բեգոյանը հաղթեց ռուս ըմբիշին՝ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն

        Սարգիս Բեգոյանը դուրս է եկել Եվրոպայի Մ20 տարեկանների ըմբշամարտի առաջնության եզրափակիչ

        Գասպար Տերտերյանը՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր

        Լուսանկարը՝ ՀԸՖ-ի մամուլի ծառայության

        Ըմբշամարտի Եվրոպայի Մ20 առաջնություն․ Գասպար Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ եզրափակիչ

        Եվս մեկ բրոնզե մեդալ՝ Եվրոպայի Մ17 տարեկանների առաջնությունից

        Հայ ըմբիշը ջախջախել է ադրբեջանցուն և բրոնզե մեդալ նվաճել Մ17 ԵԱ-ում

        Team Armenia

        Հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականն առաջինն է ԵԱ-ի թիմային հաշվարկում

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • F1
          • Լող
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          🎥 Պատմություն կերտելով իր երկրի համար․ ՄՕԿ-ը Արթուր Դավթյանի նվիրված տեսանյութ է հրապարակել

          World Challenge Cup. Խաչատրյանը դարձավ ոսկե, Պետրոսյանը՝ բրոնզե մեդալակիր

          Հայաստանի ազգային կարատեի ֆեդերացիայի մարզիկ Գագիկ Օհանյանը՝ WKF Georgia Open 2025-ի հաղթող

          Բենիկ Խլղաթյանն ու Էլմիրա Կարապետյանը` Աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր

          Հայ հրաձիգների արդյունքները Մյունխենում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում

          Հայ հարձակվողը միացել է Փյունիկին

          Գանացի հարձակվողը միացել է Արարատ-Արմենիային

          Հեծանվաշքերթ՝ նվիրված Հեծանվի համաշխարհային օրվան

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Վերադարձիր ավելի ուժեղ, աստղային տղա. Ռուդիգերը աջակցել է վնասվածք ստացած Մուսիալային

            Ես շատ հազվադեպ եմ այսքան զայրացած լինում․ Կոմպանին՝ Մուսիալայի վնասվածքի մասին

            ՖԻՖԱ-ն 36 անգամ իջեցրել է Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի տոմսերի գները

            Լուիս Դիաս, թե՞ Ռեշֆորդ․ Բարսելոնան արդեն կատարել է իր ընտրությունը

            Երջանիկ ենք, բայց պետք է կենտրոնացած մնանք մինչև վերջ․ Խաբի Ալոնսո

            Մբապեն Բորուսիայի դեմ խաղից հետո երկար է մնացել մարզադաշտում. հայտնի է պատճառը

            Բրազիլական Պալմեյրասի սանը կարիերան կշարունակի Ալաշկերտում

            Բիստրովը խոսել է Սպերցյանի՝ Մանչեսթեր Յունայթեդ հնարավոր տեղափոխության մասին

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Հարլինգհեմի մրցաշար․ Խաչանովը կարիերայում երկրորդ անգամ հաղթեց Ջոկովիչին

              Բեռլինի մրցաշար. կանանց աշխարհի առաջին ռակետը պարտվեց կիսաեզրափակիչում

              Կրոսը ներկա է եղել Ռաֆայել Նադալի ակադեմիայի ավարտական ​​​​երեկույթին

              Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն Դեյվիսի գավաթին

              📸Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստները խաղադաշտում դիտել են Ռոլան Գարոսի եզրափակիչը

              Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոն

              Հայ պատանի թենիսիստը՝ միջազգային մրցաշարի հաղթող

              Հպարտանում ենք քեզնով․ Օբաման դիմել է Գաուֆին

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Ռազմիկ Եփրեմյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին՝ նվաճելով բրոնզե մեդալ

                Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սարգիս Բեգոյանը հաղթեց ռուս ըմբիշին՝ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն

                Սարգիս Բեգոյանը դուրս է եկել Եվրոպայի Մ20 տարեկանների ըմբշամարտի առաջնության եզրափակիչ

                Գասպար Տերտերյանը՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր

                Լուսանկարը՝ ՀԸՖ-ի մամուլի ծառայության

                Ըմբշամարտի Եվրոպայի Մ20 առաջնություն․ Գասպար Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ եզրափակիչ

                Եվս մեկ բրոնզե մեդալ՝ Եվրոպայի Մ17 տարեկանների առաջնությունից

                Հայ ըմբիշը ջախջախել է ադրբեջանցուն և բրոնզե մեդալ նվաճել Մ17 ԵԱ-ում

                Team Armenia

                Հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականն առաջինն է ԵԱ-ի թիմային հաշվարկում

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • F1
                  • Լող
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  🎥 Պատմություն կերտելով իր երկրի համար․ ՄՕԿ-ը Արթուր Դավթյանի նվիրված տեսանյութ է հրապարակել

                  World Challenge Cup. Խաչատրյանը դարձավ ոսկե, Պետրոսյանը՝ բրոնզե մեդալակիր

                  Հայաստանի ազգային կարատեի ֆեդերացիայի մարզիկ Գագիկ Օհանյանը՝ WKF Georgia Open 2025-ի հաղթող

                  Բենիկ Խլղաթյանն ու Էլմիրա Կարապետյանը` Աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր

                  Հայ հրաձիգների արդյունքները Մյունխենում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում

                  Հայ հարձակվողը միացել է Փյունիկին

                  Գանացի հարձակվողը միացել է Արարատ-Արմենիային

                  Հեծանվաշքերթ՝ նվիրված Հեծանվի համաշխարհային օրվան

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ Թոփ

                  Նրանք անվանվել են աստվածաշնչյան պատմվածքից և պատրաստ են «տապանը կայանել» Չելսիի դեմ. The New York Times-ը՝ Նոայի մասին

                  Թոփ, Կոնֆերենցիաների լիգա, Հայաստան, ՍՊՈՐՏ LIFE
                  06.11.24 / 20:08
                  0

                  The Athletic պարբերականն անդրադարձել է հայկական «Նոային»՝ Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում «Չելսիի» հետ վաղը կայանալիք խաղից առաջ: Հոդվածը հրապարակել է նաև հեղինակավոր The New York Times-ը:

                  «Հաճելի է, երբ կարող ես այս անունը քեզ հետ տանել: Այն կարծես տաք ծածկոց լինի»:

                  «Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտայից շատ ժամանակ չպահանջվեց հայկական ֆուտբոլային ակումբի հետ առանձնահատուկ կապ զգալու համար: ՈւԵՖԱ-ի դասակարգման աղյուսակում այժմ 308-րդ տեղը զբաղեցնող ակումբը գլխավորելուց հինգ ամիս անց կարելի է մտածել, որ Մոտային հարմարավետություն անհրաժեշտ կլինի, երբ նրա թիմը հինգշաբթի երեկոյան «Սթեմֆորդ Բրիջում» դիմակայի «Չելսիին»՝ այդ աղյուսակում 300 տեղով ավելի բարձր դիրքում գտնվող մրցակցին:

                  Եթե դուք սա կարդում եք՝ առանց «Չելսիի» մրցակիցների մասին շատ տեղեկություններ իմանալու, հասկանալի է: Ակումբը գործում է ընդամենը յոթ տարի, և ի սկզբանե կրելով «Արցախ» անունը՝ 2019 թվականին վերանվանվել է «Նոա»։ Մինչ այժմ նրանց նվաճած միակ տիտղոսները Հայաստանի գավաթն ու Սուպերգավաթն են 2020 թվականին:

                  Ովքեր կարծում են, որ «Նոա» անվանվելու ցանկությունը կապված է աստվածաշնչյան կերպարի հետ, ճիշտ են։ «Ծննդոցում»՝ Հին Կտակարանի առաջին գլխում, լեգենդար Նոյի տապանի պատմությունն ավարտվում է այն մեծ տապանով, որը նա կառուցել էր խուսափելու համար ահռելի ջրհեղեղից՝ հանգրվանելով Արարատ լեռան վրա։ Չնայած նրան, որ պետական սահմանները փոփոխությունների են ենթարկվել 1921 թվականին, և լեռն այժմ գտնվում է արևելյան Թուրքիայի տարածքում, այն դեռ համարվում է երկրի ազգային խորհրդանիշը և զետեղված է Հայաստանի զինանշանի վրա։ Լեռը վեր է հառնում Հայաստանի մայրաքաղաք Երևանից։

                  «Հայաստանը ուժեղ կապ ունի Նոյի պատմության հետ. այն հոգևոր ազգ է: Քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն է, իսկ Արարատ սարը երկրի պատմության կարևոր տեղերից է: Այն շատ ավելին է, քան պարզապես վայր: Երկրի համար այդ խորհրդանիշը մոնումենտալ է: Վստահ եմ, որ աշխարհում շատ մարդիկ չգիտեն Հայաստանի մասին, բայց մենք մեծ պատմություն ունենք: Մենք մեծ երկիր չենք, բայց հպարտ ժողովուրդ ենք: «Չելսիի» դեմ խաղը մի բան է, որի մասին հայերը երազում են՝ ունենալ հնարավորություն ֆուտբոլի միջոցով որոշակի պատմություն կերտելու: Դա անգնահատելի է»,- «The Athletic»-ի հետ զրուցում ասել է «Առաջին հայկական ճակատ» երկրպագուական շարժման անդամ Վահե Գասպարյանը։

                  «Նոան» արդեն արել է դա՝ դառնալով առաջին ակումբը Կոնֆերենցիաների լիգայի ստեղծումից՝ 2021 թվականից ի վեր, որը հասել է Լիգայի փուլին՝ որակավորման բոլոր 4 փուլերում հաղթանակ տանելով: Ամենատպավորիչը, թերևս, Աթենքի ԱԵԿ-ի դեմ 3:2 հաշվով հաղթանակն էր երրորդ փուլում: Նրանց մասնակցությունը մրցաշարին սկսվել է հուլիսի 11-ին, երբ դեռ «Չելսին» անգամ միջմրցաշրջանային ընկերական խաղ չէր անցկացրել, մակեդոնական «Շկենդիայի» դեմ 2:0 հաշվով հաղթանակով:

                  Մոտայի համար խաղերի ժամանակացույցը նշանակում էր, որ նա պետք է արագ գործեր տրանսֆերային շուկայում: 45-ամյա մասնագետին դրանից միայն մեկ ամիս առաջ էին հրավիրել վրացական «Դիլա» ակումբից, որի հետ մարզիչը գլխավորում էր առաջնությունը:

                  «Նոան» ակտիվորեն սկսեց ֆուտբոլիստների հավաքագրում իրականացնել, ինչը որոշ առումներով համեմատելի է «Չելսիի» զբաղվածության հետ՝ Թոդ Բոհլի-Կլիրլեյք կոնսորցիումի ղեկավարման ներքո։ Նրանք երեք շաբաթվա ընթացքում ներգրավեցին 16 խաղացողի՝ հիմնականում արտերկրից։ Ի տարբերություն արևմտյան Լոնդոնը ներկայացնող ակումբի, որը կարծես թե անսահմանափակ բյուջե ունի՝ վերջին երկու տարում ավելի քան 1 միլիարդ ֆունտ ստեռլինգ ծախսելով նոր տրանսֆերների վրա, «Նոայի» բոլոր նորեկները ազատ գործակալներ էին։ Եվ եթե «Չելսիի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստ Ռիս Ջեյմսը շաբաթական շուրջ 250,000 ֆունտ է ստանում, ապա «Նոայի» խաղացողների աշխատավարձերը շաբաթական 5000 ֆունտից էլ պակաս են:

                  Պորտուգալացի խաղացողները, ինչպիսիք են վետերան պաշտպան Գոնսալո Սիլվան («Ֆարենսե»), հարձակվող Գոնսալո Գրեգորիոն («Դինամո Բուխարեստ») և եզրային խաղացող Հելդեր Ֆերեյրան («Անորտոսիս Ֆամագուստա»), արագորեն ինտեգրվել են թիմում։ Նրանք հիանալի համագործակցություն են ստեղծել Հայաստանի ազգային հավաքականի՝ արդեն իսկ թիմում գտնվող խաղացողների՝ Հովհաննես Համբարձումյանի (թիմի ավագ) և Գոռ Մանվելյանի (հարձակվող կիսապաշտպան) հետ։

                  Մոտան 2009 թվականից տարբեր դերակատարումներ է ունեցել մի շարք ակումբներում, այդ թվում՝ 2012-2016 թվականներին «Սպորտինգ» Լիսաբոնում եղել է կատարողական վերլուծաբան: Կոնտակտների երկար ցանկ ունենալը շատ օգտակար էր:

                  Նա ասում է. «Ակումբի նախագահը՝ Վարդգես Վարդանյանն ինձ ասաց, թե ինչ գումար ունենք (աշխատավարձերի համար) և հարցրեց. «Ի՞նչ ես կարծում, այս գումարը բավակա՞ն է ինչ-որ բան ստեղծելու համար»: Ես պատասխանեցի. «Այո, եկե՛ք փորձենք լավագույնը անել»: Սա մեծ ջանքեր էր պահանջում: Մենք ընդամենը երեք շաբաթ ունեինք ողջ թիմը պատրաստելու համար: Իմ թիմի և ակումբի մյուս աշխատակիցների կողմից շատ մեծ ծավալի աշխատանք կատարվեց:

                  «Կոնտակտները կարևոր են, բայց իրական բանալին այն էր, որ մենք իմանայինք, թե ինչպիսի խաղացողներ ենք ուզում թիմի համար: Այո,  տեխնիկական/տակտիկական հմտությունները կարևոր են, բայց ամենակարևորն այն է, որ նրանք ունենան ցանկություն: Ես ուզում էի խաղացողներ, ովքեր հաղթանակների ծարավ են: Ինձ առաջարկվեցին խաղացողներ, որոնցից որոշները, հնարավոր է, ավելի լավ որակներ ունեին, բայց, թվում էր, թե նրանք իրենց կարիերայում արդեն իսկ մեծ աշխատանք են կատարել և մեզ միանում են՝ պարզապես ֆիզիկական վիճակը պահելու և մրցաշարերում հանդես գալու համար: Ես սա չէի ուզում: Ինձ պետք էին մարդիկ, որոնք նույնքան ծարավ կլինեն հաղթանակների ու տիտղոսների, որքան՝ ես»:

                  Ոչ ոք ավելի ամբիցիոզ չէ, քան Վարդանյանը, որն անցյալ տարի է ձեռք բերել «Նոան»: Բիզնեսմենը ոչ միայն աջակցել է Մոտային տրանսֆերային շուկայում, այլև ներդրումներ է կատարել մարզաբազայի վրա: Կա նաև ծրագրեր նոր մարզադաշտ կառուցելու վերաբերյալ:

                  Վարդանյանը բացատրում է. «Իմ նպատակն է, որ «Նոան» դառնա հայկական ֆուտբոլի հիմնասյուն, մշտապես հաջողություններ գրանցի Հայաստանի Պրեմիեր լիգայում և հպարտորեն ներկայացնի Հայաստանը եվրոպական մրցաշարերում»:

                  «Մեր երկարաժամկետ նպատակները վեր են ակումբի հաջողություններից: Մենք նպատակ ունենք բարձրացնելու հայկական ֆուտբոլի մակարդակը՝ հավաքելով, զարգացնելով և խրախուսելով երիտասարդ տաղանդների, որոնք կարող են նպաստել Ազգային թիմի հաջողություններին: Վերջնարդյունքում, ես «Նոային» տեսնում եմ որպես հայկական ֆուտբոլի ապագայի հիմք՝  զարգացնելով տաղանդներ, որոնք կներկայացնեն մեր երկիրը միջազգային հարթակում: Այսօր մեր երիտասարդները ունեն այդ ներուժը, և իմ ամբիցիան է աջակցել նրանց հնարավոր ամեն կերպ»:

                  «Մեկ-երկու ամսում պատրաստ կլինի մեր հիմնական թիմի նոր մարզաբազայի կեցավայրը՝ հագեցած բոլոր անհրաժեշտ պայմաններով: Ավելին, մենք արդեն սկսել ենք արհեստական խոտածածկով խաղադաշտի կառուցումը ակադեմիայում, և շուտով բնական խոտածածկով խաղադաշտը պատրաստ կլինի հիմնական թիմի մարզումների համար: Մենք նաև ունենք ենթակառուցվածքների զարգացման այլ նախագծեր, որոնք ուղղված են հայկական ֆուտբոլի աճին և հաջողությանը»:

                  «Մեր ակադեմիայի զարգացման համար մենք հրավիրել ենք շատ բարձրակարգ մարզիչների ու մասնագետների Պորտուգալիայից, և մասնավորապես Լիսաբոնի «Սպորտինգի» հեղինակավոր ակադեմիայից, որոնք տարիների փորձ ունեն՝ աշխատելով պորտուգալական ֆուտբոլի ամենաբարձր մակարդակներում: Այդ մասնագետները մեզ հետ սերբ համագործակցում են՝ հայկական ֆուտբոլում նոր սերունդ ձևավորելու համար»:

                  «Մեր նոր մարզադաշտը կլինի UEFA-ի չորրորդ կատեգորիայի մարզադաշտ՝ նախատեսված 15,000-20,000 հանդիսականի համար: Այնտեղ հնարավոր կլինի ընդունել տարբեր մրցաշարեր և եվրոպական եզրափակիչ հանդիպումներ: Այս պահին մենք բանակցություններ ենք վարում մի հայտնի բրիտանական ընկերության հետ, որը փորձ ունի ամբողջ աշխարհում ֆուտբոլային մարզադաշտեր կառուցելու գործում: Մենք նրանց հանձնարարել ենք տալ մարզադաշտի այնպիսի դիզայն նախագիծ, որը կարտահայտի թե՛ հայկական ժառանգությունը, թե՛ ազգային յուրահատուկ ոճը: Հայաստանում մեծ ոգևորություն կա այս նախագծի շուրջ, քանի որ այս մարզադաշտը կդառնա նշանակալի հանդիպումների անցկացման գլխավոր վայրը: Սա «Նոայի» ամենամեծ նախաձեռնություններից մեկն է, որը արտացոլում է մեր նվիրումը հայկական ֆուտբոլի առաջխաղացմանը»:

                  Մեծ մարզադաշտի կառուցման անհրաժեշտությունը ավելի լավ պատկերացնելու համար պետք է նշել, որ «Նոան» ներկայում իր տնային հանդիպումներն անցկացնում է Աբովյանի քաղաքային մարզադաշտում, որի նախատեսված է ընդամենը 3,100 հանդիսականի համար: Հայաստանի առաջնությունում, որում թիմը ձգտում է առաջին անգամ նվաճել չեմպիոնությունը, «Նոան» առաջատար «Ուրարտուին» զիջում է 7 միավորով, բայց երեք հանդիպում պակաս է անցկացրել:

                  Նրանք ցանկանում են, որ Կոնֆերանցիաների լիգայի այս մրցաշրջանի արկածը պարզապես մեկանգամյա հաջողություն չլինի. սա հիմնական պատճառն է, որի շնորհիվ նրանք կարողացել են Մոտային և շատ խաղացողների համոզել միանալ թիմին:

                  Իսլանդիայի հավաքականի ֆուտբոլիստ Գուդմունդուր Տորարինսոնը, որն ի թիվ այլ ակոմբների հանդես է եկել նաև MLS-ի «Նյու Յորք Սիթիում», ամռանը թիմին միացած16 ազատ խաղացողներից մեկն էր:

                  «Երբ նրանք առաջին անգամ կապ հաստատեցին ինձ հետ, ինձ հիմնականում գրավեց նրանց երկարաժամկետ գաղափարը», — ասում է նա,- Նույնիսկ այս առաջին տարին զարմանալի էր, թե որքան հեռուն մենք կարողացանք գնալ, քանի որ նման գործընթացները սովորաբար ժամանակ են պահանջում, բայց մենք լավ արդյունքներ ենք գրանցել: Դրանք ավելի լավն են, քան շատերը սպասում էին: Երկու խաղերի արդյունքում ԱԵԿ-ին հաղթելը մեծ նվաճում է»:

                  «Նրանք նոր մարզաբազա են կառուցում հենց մեր ներկայիս տարածքի կողքին: Ես եղել եմ Նյու Յորքում և մարզվել եմ City Football Group-ի հետ, որտեղ անհավանական պայմաններ են եղել, բայց սա, կարծես, նույնիսկ ավելի լավն է լինելու: Այն համաշխարհային մակարդակի մարզաբազա է լինելու: Մենք ցանկանում ենք եվրոպական մրցաշարերի կանոնավոր մասնակիցներ լինել: Առաջին իսկ մրցաշրջանում դժվար է Լիգայի փուլ դուրս գալը, բայց մենք դա արեցինք: Մենք վայելում ենք այս փորձառությունը և ցանկանում ենք շարունակել այս ճանապարհով»,- ասում է Տորարինսոնը:

                  Ինչպիսի՞ն է վերաբերմունքը «Չելսիի» դեմ խաղին: Տոմսերի խնդրանքներ շատ են եկել Եվրոպայում բնակվող հայերից: Գասպարյանը, որը  Հայաստանից է ժամանել Լոնդոն, բացահայտում է. «Մենք շատ հաղորդագրություններ ենք ստացել աշխարհի այլ վայրերում բնակվող հայերից: Շատ հաղորդագրություններ են եկել Գերմանիայից, Ֆրանսիայից և Սերբիայից այն մասին, որ երկրպագուները պատրաստ են ժամանել այս խաղին: Միացյալ Թագավորությունում նույնպես մեծ հայկական համայնք կա: Լոնդոնի տեղի համայնքը շատ ոգևորված է. սա լավագույնն է, որ ես երբևէ տեսել եմ: Մեզ համար սա հպարտանալու մեծ պահ է: Սա կլինի հայկական ֆուտբոլի պատմության ամենամեծ իրադարձություններից մեկը»:

                  Ռուի Մոտան, խոսելով The Athletic-ի հետ, նշել է՝ ինքը գուցե կապ հաստատի Պրեմիեր լիգայում աշխատող պորտուգալացի մարզիչների՝ «Ֆուլհեմի» գլխավրո մարզիչ Մարկո Սիլվայի և «Նոթինգհեմի» գլխավոր մարզիչ Նունո Էսպիրիտո Սանտոյի հետ՝ խորհուրդ հարցնելով, թե ինչպես կարելի է կանգնեցնել «Չելսիին»: Նա արդեն պատկերացում ուներ այն մասին, թե ինչ է նշանակում «Սթեմֆորդ Բրիջում» խաղալը, քանի որ մեկ տասնամյակ առաջ Սիլվային որպես սկաուտ դիտարկել է «Սպորտինգի» դեմ 3-1 հաշվով պարտությունից առաջ:

                  Վարդանյանն անհամբեր է իր թիմին հնարավորինս շուտ խաղի մեջ տեսնելու.  «Սա եվրոպական մրցաշարերում հայկական ակումբի կողմից անցկացված ամենամեծ խաղն է լինելու, ամենաուժեղ մրցակիցներից մեկի դեմ», -ասում է նա,-  Մեր երկրպագուների հետ միասին պատրաստ ենք այն անմոռաց օր դարձնել»:

                  Բոլորը գիտակցում են իրենց սպասվող խնդիրը, նույնիսկ երբ «Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան, հավանաբար, իր սովորական 10-11 փոփոխությունները կանի: Թորարինսոնն այն ամփոձելով մեջբերել է «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հայտնի արտահայտությունն այն թիմերի մասին, որոնք առաջնահերթություն են տալիս պաշտպանությանը՝ լավ արդյունք ձեռք բերելու համար: Պաշտպանն ասել է. «Մենք կփորձենք խաղալ մեր ֆուտբոլը, բայց կարող են լինել պահեր, երբ ստիպված կլինենք «տապանը» կանգնեցնել»:

                  Թեգեր: Կոնֆերենցիաների լիգաՆոա
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Նեմանի ֆուտբոլիստները կիսվել են Ուրարտուի դեմ ԿԼ խաղերի մասին սպասումներով

                  05.07.25

                  Գիտենք, որ մեզ դժվար հանդիպում է սպասվում Հայաստանում․ Բուդուչնոստի հարձակվող

                  05.07.25

                  Պաշտոնական․ Նոան հայտարարեց խորվաթ ֆուտբոլիստի ձեռքբերման մասին

                  04.07.25

                  Պաշտոնական․ Հովհաննես Հարությունյանը նոր ակումբ ունի

                  03.07.25

                  ԼՐԱՀՈՍ

                  Վերադարձիր ավելի ուժեղ, աստղային տղա. Ռուդիգերը աջակցել է վնասվածք ստացած Մուսիալային

                  00:30 / 07.07.25

                  Ես շատ հազվադեպ եմ այսքան զայրացած լինում․ Կոմպանին՝ Մուսիալայի վնասվածքի մասին

                  00:15 / 07.07.25

                  ՖԻՖԱ-ն 36 անգամ իջեցրել է Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի տոմսերի գները

                  23:30 / 06.07.25

                  Լուիս Դիաս, թե՞ Ռեշֆորդ․ Բարսելոնան արդեն կատարել է իր ընտրությունը

                  23:15 / 06.07.25

                  Երջանիկ ենք, բայց պետք է կենտրոնացած մնանք մինչև վերջ․ Խաբի Ալոնսո

                  22:40 / 06.07.25

                  Մբապեն Բորուսիայի դեմ խաղից հետո երկար է մնացել մարզադաշտում. հայտնի է պատճառը

                  22:10 / 06.07.25

                  Բրազիլական Պալմեյրասի սանը կարիերան կշարունակի Ալաշկերտում

                  21:51 / 06.07.25

                  Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Ռազմիկ Եփրեմյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին՝ նվաճելով բրոնզե մեդալ

                  21:39 / 06.07.25

                  Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սարգիս Բեգոյանը հաղթեց ռուս ըմբիշին՝ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն

                  21:29 / 06.07.25

                  Բիստրովը խոսել է Սպերցյանի՝ Մանչեսթեր Յունայթեդ հնարավոր տեղափոխության մասին

                  21:15 / 06.07.25

                  Ռոնալդուի քույրը պատասխանել է Ժոտայի հուղարկավորությանը եղբոր բացակայության համար ուղղված քննադատություններին

                  20:45 / 06.07.25

                  Սուպերհամակարգիչը նշել է Աշխարհի ակումբային առաջնության նոր ֆավորիտին

                  20:15 / 06.07.25

                  Նեյմարը բարեմաղթանք է հղել վնասվածք ստացած Մուսիալային

                  19:00 / 06.07.25

                  Նիկոլաոս Կայնուրգիոսը դարձել է Փյունիկի ֆուտբոլիստ

                  18:00 / 06.07.25

                  Հայաստանում երբեմն չափազանցում են. Մուրադ Մուսաևը՝ Սպերցյանի հնարավոր տեղափոխության մասին

                  17:10 / 06.07.25

                  Ռեալ Սոսյեդադի կիսապաշտպանը տեղափոխվեց Արսենալ

                  16:53 / 06.07.25

                  Նոյերը քննադատել է Դոնարումային՝ Մուսիալայի վնասվածքի պատճառ դարձած խաղի համար

                  16:00 / 06.07.25

                  Լիվերպուլը հետաձգել է նախամրցաշրջանային հավաքը

                  15:30 / 06.07.25

                  Նա այնտեղ էր՝ ինձ հետ. Տրենտ Ալեքսանդեր-Առնոլդը՝ Ժոտայի մահից հետո Ռեալի խաղի մասին

                  15:00 / 06.07.25

                  Հոյսենը ներողություն է խնդրել Ռեալի երկրպագուներից ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ ստացած հեռացման համար

                  14:30 / 06.07.25

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Ակումբային ԱԱ․ խմբային փուլի առաջին տուրի ամփոփում

                  14:00 / 19,06,25

                  Կարդալ ավելին

                  Բավարիան ջախջախեց Օքլենդ Սիթիին, իսկ ՊՍԺ-ն՝ Ատլետիկոյին. Ակումբային Աշխարհի առաջնությունը նոր թափ է ստանում

                  17:30 / 16,06,25

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Sport Life

                  📷 Յամալի նոր սերը․ 30-ամյա Վասկեսին քննադատում են, ֆուտբոլիստին՝ զգուշացնում

                  16:30 / 19.06.25

                  Կարդալ ավելին

                  🎥 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ ֆուտբոլային հանդիպման ժամանակ

                  15:20 / 17.06.25

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.