Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության լիգայի փուլի 4-րդ տուրում Էյնդհովենի ՊՍՎ-ն սեփական հարկի տակ ջախջախեց իսպանական «Ժիրոնային»՝ 4։0։
Հանդիպման հաշիվը բացվեց 16-րդ րոպեին․ Մալիկ Տիլմանի փայլուն նետումից հետո մրցակցի դարպասը գրավեց Ռայան Ֆլամինգոն։
Գեղեցիկ նետում և գոլ
33-րդ րոպեին աչքի ընկավ արդեն Տիլմանը։ 83-րդ րոպեին կրկին Մալիկ Տիլմանի փոխանցումից հետո գոլ խփեց Ժոան Բակայոկոն՝ հաշիվը դարձնելով խոշոր։ 89-րդ րոպեին Լադիսլավ Կրեյչին գնդակն ուղարկեց սեփական դարպասը՝ 4։0։
Հանդիպման 55-րդ րոպեին «Ժիրոնայի» պաշտպան Արնաու Մարտինեսն էլ ստացավ երկրորդ դեղին քարտը և հեռացվեց խաղադաշտից։
Հեռացումը
3-րդ, բայց չեղարկված գոլը
Մրցաշարային աղյուսակը ներկա պահին