Լոնդոնի «Արսենալն» ակտիվորեն աշխատում է թիմի հարձակման գիծն ուժեղացնելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է Transfer News Live-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «զինագործների» ուշադրության կենտրոնում է հայտնվել «Նյուքասլի» շվեդ հարձակվող Ալեքսանդր Իսակը։ Նշվում է, որ լոնդոնյան գրանդը պատրաստ է իր համար ռեկորդային 120 միլիոն եվրո վճարել 25-ամյա խաղացողին ձեռք բերելու համար։
Transfermarkt-ի տվյալներով՝ մինչ օրս «Արսենալի» պատմության ամենաթանկ տրանսֆերը կիսապաշտպան Դեկլան Ռայսն է՝ 116,6 միլիոն եվրոյով:
Իսակը ընթացիկ մրցաշրջանում «կաչաղակների» կազմում մասնակցել է 10 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։