«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Անդրեաս Քրիստենսենը կարող է վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա, հայտնում է El Nacional-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ դանիացու նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդը», իսկ նոր գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմն անձամբ է ցանկանում Անդրեասին տեսնել ակումբում։ Սպասվում է, որ անգլիական ակումբը Քրիստենսենի համար կառաջարկի մոտ 15 միլիոն եվրո։
28-ամյա պաշտպանն ընթցիկ մրցաշրջանում միայն մեկ անգամ է խաղադաշտ դուրս եկել կատալոնական ակումբի կազմում։
Քրիստենսենի գործող պայմանագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը։ Transfermarkt-ը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։