Չեմպիոնների լիգայի 2024/2025թթ․ խաղարկության լիգայի փուլում «Մանչեսթեր Սիթին» 4-րդ տուրի շրջանակում «Ժոզե Ալվալադե» մարզադաշտում հյուրընկալվելիս խոշոր՝ 1։4 հաշվով պարտություն կրեց Լիսաբոնի «Սպորտինգից»։
«Առյուծների» կազմում հեթ-տրիկ ձևակերպեց այս պահին եվրոպայի ամենաարդյունավետ հարձակվող Վիկտոր Գյոկերեշը՝ գոլերի քանակը ընթացիկ մրցաշրջանում հասցնելով 23-ի, մեկ անգամ էլ աչքի ընկավ Մաքսիմիլիան Արաուխոն։
«Սիթիի» միակ գոլը հանդիպման մեկնարկում հեղինակեց Ֆիլ Ֆոդենը։
81′ – Շվեդ գոլահարը ևս մեկ անգամ անվրեպ է իրացնում 11 մետրանոց հարված ձևակերպելով հեթ-տրիկ և խոշոր դարձնում հանդիպման հաշիվը՝ 4։1։
49′ – Գյոկերեշը անվրեպ է իրացնում 11 մետրանոց հարվածը ձևակերպելով դուբլ՝ 3։1։
46′— Մակսիմիլիան Արաուխոն եզրափակում է «առյուծների» կայծակնային գրոհը և տանտերերին առաջ մղում հաշվի մեջ։
38′ — Լիսաբոնի «Սպորտինգի» գոլահար Վիկտոր Գյոկերեշը հավասարեցնում է հանդիպման հաշիվը՝ 1։1։
4′ — «Սպորտինգի» ֆուտբոլիստի սխալի պատճառով Ֆոդենը բացում է հանդիպման հաշիվը։
Չեմպիոնների լիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․