Չեմպիոնների լիգայի 2024/2025թթ․ խաղարկության լիգայի փուլի 4-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում ընդունեց «Միլանին»։ Խաղն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 3:1:
82′ — VAR! «Ռեալը» կրճատում է հաշվի տարբերությունը։ Գոլ է խփում Անտոնիո Ռուդիգերը։ Րոպեներ անց գոլը չեղարկվում է։
73′ — Տիջանի Ռայնդերս։ «Միլանը» երրորդ գոլն է խփում այս խաղում։
Ընդմիջում
39՛ — ԱԼՎԱՐՈ ՄՈՐԱՏԱԱԱԱԱԱԱԱԱ․ «Միլանն» առաջ է անցնում հաշվի մեջ։
23՛ — Վինիսիուս։ 1:1:
21՛ — Սլավկո Վինչիչը սուլում է։ «Միլանի» պաշտպան Ֆիկայո Տոմորին խախտում է կանոնները։ Հրաշալի հնարավորություն «Ռեալի» համար։
12՛ — «Միլանի» կենտրոնական պաշտպան Մալիկ Տյայուն բացում է հանդիպման հաշիվը։ Նա հաղթում է Միլիտաոյին օդային պայքարում։
1′ — Հանդիպումը մեկնարկած է։
Հանդիպման մեկնարկային կազմերը, իրադարձություններն ու վիճակագրությունը
Չեմպիոնների լիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․