Հաշվի առնելով Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանի զբաղվածությունը NBA-ում՝ նոյեմբերի 24-ին կայանալիք Հայաստան — Ավստրիա խաղում Հայաստանի հավաքականը հանդես կգա Գեորգի Ղազանչյանի գլխավորությամբ: Նրան կօգնի Արեգ Վաթյանը։
Այս մասին հայտնում է ՀԲՖ մամուլի քարտուղարությունը:
Հավելենք, որ Գեորգի Ղազանչյանը նաև Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչն է, որի հետ թիմը մասնակցել է 2024 թվականի Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությանը։
Հայաստանի ազգային հավաքականը ուսումնամարզական հավաքը կսկսի նոյեմբերի 15-ից՝ պատրաստվելով տարվա ամենակարևոր հանդիպմանը։