«Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանըն արձագանքել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ մոսկովյան ակումբից հեռանալու մասին լուրերին։
«Ես տեսա, որ տելեգրամյան ալիքներում լուրեր են տարածվում ձմռանն իմ՝ ակումբից հնարավոր հեռանալու մասին: Դա ուղղակիորեն կախված կլինի նրանից, թե ես և «Լոկոմոտիվը» ինչպես կպայմանավորվենք նոր պայմանագրի շուրջ։ Շատ մեծ ցանկություն ունեմ շարունակելու մնալ այստեղ և խաղալու։ Ես գնահատում եմ այն վերաբերմունքը, որ կա իմ հանդեպ։ Ես դա նշում եմ բոլոր հարցազրույցներում, քանի որ ցանկանում եմ մնալ ազնիվ մարդ։
Վերջին երեք տրանսֆերային պատուհաններում «Լոկոմոտիվն» ինձ համար երեք առաջարկ է ստացել։ Երկուսը Եվրոպայից էին, մեկը՝ ռուսական ակումբից։ Երկու դեպքում, երբ Լոկոն հրաժարվեց «Վերդերից» և «Սևիլիայից», ես նրանց ոչ մի բառ չասացի։ Քանի որ ես մեծ հարգանքով եմ վերաբերվում ղեկավարությանը և մարզչական շտաբին: Ես պաշտպանում եմ նրանց դիրքորոշումը։ Ինչպես ասում են՝ եթե մերժում ես, առաջարկիր։ Սպասում եմ և իսկապես հույս ունեմ, որ նոր պայմանագրի շուրջ երկխոսություն կլինի։ Աստված տա, որ ամեն ինչ լավ լինի»,- Metaratings.ru-ին տված հարցազրույցում ասել է Տիկնիզյանը։
Այս մրցաշրջանում 25-ամյա Նաիր Տիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում անցկացրել է 17 հանդիպում, դարձել 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալը հայի արժեքը գնահատում է 6,5 մլն եվրո։