Ֆրանսիայի հավաքականի և «Արսենալի» նախկին կիսապաշտպան Էմանուել Պետին կարծիք է հայտնել կիսապաշտպան Պոլ Պոգբայի՝ «զինագործների» ճամբարին միանալու հավանականության մասին:
«Անկեղծ ասած, «Արսենալը» պետք է ռիսկի դիմի և ձեռք բերի Պոլ Պոգբային: Նա ամեն ինչ կտա խաղադաշտում։ Նրան մի քանի շաբաթ կպահանջվի լիարժեք մարզավիճակի վերադառնալու համար, բայց նա մեծ ջանքեր կգործադրի:
Նա ունի մոտիվացիա, որն անգնահատելի է Միկել Արտետայի նման մարզչի համար։ Պոգբան հիանալի տեղավորվում է «Արսենալի» կիսապաշտպանությունում. նա բարձրահասակ է, ուժեղ և շատ ստեղծագործ: Մենք բոլորս գիտենք, թե որքան լավն է Պոգբան, երբ նա երջանիկ է, նա սիրո և վստահության կարիք ունի, և ես կարծում եմ, որ Արտետան և «Արսենալը» կարող են նրան դա առաջարկել», — Պետիի խոսքերն է մեջբերում Euro Foot-ը՝ հղում անելով DAZN-ին: