«Բարսելոնայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ռաֆինյան խոսել է Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորի՝ ռասիզմի խնդրին ունեցած վերաբերմունքի մասին, ում հետ նա հանդես է գալիս Բրազիլիայի հավաքականում:
«Ես հասկանում եմ, երբ Վինիսիուսը վրդովվում է ռասիստական վանկարկումների պատճառով: Նման բաները մարդկանց հունից հանում են: Վինին միշտ կենսուրախ է, միշտ կատակում է։ Սակայն միակ թեման, որը ստիպում է նրան լրջանալ, ռասիզմն է։ Ես կարող եմ հասկանալ Վինիին»,- X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) Ռաֆինյայի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ Վինիսիուսը պարբերաբար դժգոհում է, որ ռասիստական վիրավորանքների է ենթարկվում մրցակցի երկրպագուների կողմից։